- Մեսրոպ Մաշ տոցի անվան համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն։
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010-57-50-99 099-57-50-12 հեռախոսահամարին կամ գրելով mmesrop@rambler.ru էլհասցեին։
Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից:
Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, որից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՊԱՍՏԱԹՂԹԵՐ
Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
լուսանկար (3×4 չափսի) – 1 հատ,
անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։