1
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն։
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010-57-50-99 099-57-50-12 հեռախոսահամարին կամ գրելով mmesrop@rambler.ru էլհասցեին։
Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից:
Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, որից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը: